SELECTORNEWS
Загрузка...



03:21
6/02/2012
Երևանի քաղաքապետարանը ընտանի կենդանիների վրա հարկ չի դրել, պարզապես սկսել է կիրառել այն
18:23 | 02/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի քաղաքապետարանի ավագանու խորհուրդը ոչ մի հարկ չի սահմանել ընտանի կենդանիների վրա, ինչպես դա ասվում է ԶԼՄ-ների բազմաթիվ հրապարակումներում, ասվում է մայրաքաղաքի քաղաքապետարանի կայքում:

«Թյուրընկալումը և ապատեղեկատվությունը բացառելու համար նշենք, որ նախ Երևանի ավագանին որևէ նոր հարկատեսակ չի սահմանել. այդպիսի լիազորություն ավագանուն վերապահված չէ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության համաձայն` Երևանի ավագանին պարզապես կիրառել է  դեռևս 1997 թվականին ԱԺ-ի ընդունած «Տեղական տուրքերի ու պարտադիր վճարների մասին» օրենքը: Ի դեպ, կենդանիներ պահելու համար հարկ ընդհանրապես նախատեսված չէ: Խոսքն իրականում տուրքի մասին է, որն այս դեպքում գանձվում է տարին մեկ անգամ՝  5000 դրամ։ 

2010 թվականի համար Երևանի ավագանին որոշել է օրենքը կիրառել Երևան համայնքում: Ընտանի կենդանի պահելու թույլտվության տարեկան տուրքը  սահմանվել է 5000 դրամ։  

Հաղորդագրության մեջ հստակեցվում է, որ խոսքը միայն շների ու կատուների մասին է:

«Այս տուրքը կիրառելու շնորհիվ համայնքային բյուջե ակնկալվող մուտքը մոտ 1 մլն դրամ է. նախնական հաշվարկը կատարված է Կենտրոն վարչական շրջանի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Նովոստի-Արմենիա» գործակալության այն հարցին, թե ինչով է պայմանավորված նման որոշման ընդունումը հենց հիմա, քաղաքապետարանում պարզաբանեցին, որ Ավագանու խորհրդի ձևավորումը դեռևս մեկ տարի էլ չկա:

«Մայրաքաղաքի ներկայիս ղեկավարությունը չի կարող պատասխանել այն հարցին, թե ինչու օրենքը նախկինում չի կիրառվել»«- ասաց գործակալության զրուցակիցը: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»