SELECTORNEWS
Загрузка...



04:02
6/02/2012
Финансы
«ARTOC group» ներդրումային ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում ներդրումներ կատարելու գործում
10:11 | 03/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /Նովոստի-Արմենիա/. «ARTOC group» ներդրումային ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում ներդրումներ կատարելու գործում, երեքշաբթի այս մասին ասաց ընկերության նախագահ Շաֆիկ Գաբրը ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից, Գաբրը նշել է, որ ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում ներդրումներ կատարելու գործում և ծրագրում է համագործակցության կոնկրետ ուղղություններ ընտրել` երկրում առկա հնարավորությունները մանրամասն ուսումնասիրելուց հետո: Նա նաև նշել է, որ սա իր առաջին այցելությունն է Հայաստան, սակայն առաջիկայում նախատեսվում են այլ այցելություններ ևս:

Հանդիպման ընթացքում Երիցյանի կողմից համառոտ ներկայացվել են Հայաստանում իրականացվող երկարաժամկետ և կարճաժամկետ ներդրումային և ենթակառուցվածքային ծրագրերը, ինչպես նաև քննարկվել են հետագա համագործակցության համար հնարավոր հեռանկարային ուղղությունները:

Այցի շրջանակներում “ARTOC group” ընկերության նախագահը հանդիպումներ է ունենալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հետ:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»