SELECTORNEWS
Загрузка...


17:12
19/05/2012

Ամերիկացի կոնգրեսականը կոչ է արել Թուրքիային և Ադրբեջանին դադարեցնել Հայաստանի շրջափակումը. թերթ
12:07 | 03/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն կոչ է արել Թուրքիային և Ադրբեջանին դադարեցնել Հայաստանի շրջափակումը, գրում է «Ազգ» օրաթերթը:

Իր ուղերձում Փալոնեն հայտարարել է, թե ժամանակն է, որ Բաքուն և Անկարան հրաժարվեն հայերի նկատմամբ արգեսիայից և աշխատեն երկարատև խաղաղության հաստատման ուղղությամբ:

Կոնգրեսականն անդրադարձել է նաև 1988թ.-ին Սումգայիթում տեղի ունեցած իրադարձություններին:

Նա հայտարարել է, որ Ադրբեջանում մինչ այժմ որևէ բան չի արվել այդ հանցագործության մեղավորներին պատժելու համար, իսկ դրա կազմակերպիչներից ոմանք հետագայում նույնիսկ պատգամավորներ են դարձել:

«Սումգայիթում Ադրբեջանը սկսեց էթնիկ զտումներ, որոնց գագաթնակետը դարձավ Լեռնային ժողովրդի դեմ սկսած պատերազմը», - հայտարարել է Փալոնեն:-0

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»