SELECTORNEWS
Загрузка...


17:12
19/05/2012

Հայաստանի իշխող կուսակցությունը բացառում է հանրապետությունում արտահերթ ընտրությունների անցկացումը
14:14 | 03/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում արտահերթ ընտրությունների հնարավորությունը, որի մասին պարբերաբար հայտարարում է արմատական ընդդիմությունը, բացառված է, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հասարակական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանը:

Մարտի 1-ին տեղի ունեցած հանրահավաքին, որը նվիրված էր 2008թ.-ի մարտյան ողբերգական դեպքերին, ՀԱԿ-ի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ է արել արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ անցկացնել:

«Հայ ազգային կոնգրեսը կորցրել է ժողովրդի վստահությունն ու իր ընտրազանգվածի մեծ մասին», - ասաց պատգամավորը:

Նրա խոսքերով, ՀԱԿ-ը փորձում է վերադարձնել վստահությունը՝ բարձրացնելով սուր հարցեր, սակայն «չի կարող հասնել արտահերթ ընտրությունների»:

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն իր հերթին ասաց, որ ՀԱԿ-ը հիմքեր ունի արտահերթ ընտրությունների մասին խոսելու համար, քանի որ հասարակությունը չափազանց բևեռացված է:

Միաժամանակ Մելիքյանն ավելացրեց, որ արտահերթ ընտրությունները կարող են ավելի վատթարացնել երկրում տիրող ներքաղաքական ճգնաժամը:

Հայկական ընդդիմությունը՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ով իր թեկնածությունն էր առաջադրել 2008 թ.-ի փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններում և պարտություն էր կրել, 2008 թ.-ի փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում հանրահավաքներ էր անցկացնում՝ դժգոհություն հայտնելով քվեարկության արդյունքների կապակցությամբ: 2008 թ.-ի մարտի 1-2-ին բողոքի ցույցերը վերածվեցին անկարգությունների և իրավապահ ուժերի ու ցուցարարների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվեց տասը և վիրավորվեց ավելի քան 200 մարդ:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»