SELECTORNEWS
Загрузка...

04:58
9/02/2012
ԱՄՆ կոնգրեսի կոմիտեն դրական, բայց միջանկյալ որոշում կընդունի Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկումների առնչությամբ. փորձագետ
16:58 | 03/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների կոմիտեն, ըստ ամենայնի, դրական, բայց միջանկյալ որոշում կընդունի Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի մարտի 4-ին նշանակված քննարկումների արդյունքում, չորեքշաբթի լրագրողներին ասաց Վ. Բրյուսովի անվ. Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը:

Հայոց Ցեղասպանության մասին բանաձևը ԱՄՆ Կոնգրեսի կողմից քննվի մարտի 4-ին:

«Բանաձևի քննարկումների արդյունքում, ըստ ամենայնի, միջանկյալ որոշում կընդունվի, որը թրի նման կկախվի Թուրքիայի գլխավերևում»,- ասաց Զոլյանը:

Նշելով, որ բանաձևի քննարկումը կընթանա մյուս ատյանում, Զոլյանը վստահություն հայտնեց, որ «այդ անգամ ևս, ինչպես միշտ, վերջնական որոշում չի ընդունվի»:  

Ընդ որում փորձագետը կարծում է, որ Կոնգրեսում բանաձևի քննարկման իսկական պատճառը ամերիկաթուրքական հարաբերություններն են:  -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»