SELECTORNEWS
Загрузка...


17:17
19/05/2012

ПАРЛАМЕНТ
Հայ խորհրդարանականները կմասնացկեն ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձևի քննարկմանը
10:48 | 04/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայ խորհրդարանականների պատվիրակությունը չորեքշաբթի մեկնել է Վաշինգտոն՝ ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի քննարկմանը մասնակցելու նպատակով, հաղորդում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը:

Համաձայն հեռուստաալիքի տեղեկության՝ Վաշինգտոն են մեկնել, մասնավորապես, Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամներ Արտակ Զաքարյանն ու Կորյուն Նահապետյանը, Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Ամերիկացի կոնգրեսականները մարտի 4-ին կքննարկեն Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը:

«Հայ պատգամավորները մեկնել են Վաշինգտոն՝ ԱՄՆԿոնգրեսում Հայաստանի աջակցության խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնեի և Մարկ Քիրքի հրավերով: Պատգամավորները կներկայացնեն կոնգրեսականներին այս հարցի շուրջ ունեցած Հայաստանի դիրքորոշումը», - հաղորդում է հեռուստաալիքը:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորhուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը ապրիլի 24-ն է:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»