SELECTORNEWS
Загрузка...

07:39
9/02/2012
Пистолет
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը երկու վարձու մարդասպան է ձերբակալել. թերթ
11:05 | 04/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ստորաբաժանումների հետ համատեղ Հայաստան ժամանած երկու վարձու մարդասպան է ձերբակալել, գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

Ըստ թերթի՝ մարդասպանների մոտ ձերբակալման պահին հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք:

Նրանք ուղարկված են եղել ՌԴ-ում կալանավորված հայազգի «օրենքով գողերից» մեկի կողմից: 

Թերթի տվյալների համաձայն՝ ձերբակալված մարդասպաններն ավելի ուշ ազատ են արձակվել ՀՀ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի անմիջական ցուցումով:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»