SELECTORNEWS
Загрузка...


17:18
19/05/2012

Барак  Обама
ԱՄՆ նախագահը չի փոխել իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում. թերթ
11:29 | 04/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի փոխել իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում. Թուրքիան պետք է ճանաչի իր անցյալը, հայտարարել է Սպիտակ տակ Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Մայք Համերը: Այս մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը:

Համերը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կողմ է իրականության ճիշտ և արդարացի ընդունմանը:

Այդ նպատակին հասնելու ամենալավ ճանապարհը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ջանքերը և անցյալում տեղի ունեցածը հաշվի առնելն է:

«Մենք շարունակում ենք հավատալ դրան, և պատրաստ ենք շարունակել ջանքերը այդ ուղղությամբ», - հայտարարել է Համերը:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»