SELECTORNEWS
Загрузка...


17:20
19/05/2012

Հայաստանի նախագահը Եգիպտոսում ՀՀ դեսպանին նշանակել է Արաբական պետությունների լիգայում երկրի լիազոր ներկայացուցիչ
13:04 | 04/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մելքոնյանին, համատեղության կարգով, Արաբական պետությունների լիգայում Հայաստանի լիազոր ներկայացուցիչ նշանակելու մասին (նստավայրը՝ Կահիրե):

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, նախագահի մեկ այլ հրամանագրով Ռուբեն Կարապետյանն ազատվել է Արաբական պետությունների լիգայում Հայաստանի լիազոր ներկայացուցչի պարտականություններից:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»