SELECTORNEWS
Загрузка...



03:31
6/02/2012
Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը Դուբլինում պարտության է մատնել Իռլանդիայի իր հասակակիցներին
13:06 | 04/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը չորեքշաբթի Դուբլինում Եվրոպայի առաջնության ընտրական փուլում 2-1 հաշվով պարտության է մատնել Իռլանդիայի հավաքականին:

Առաջին խաղակեսի վերջում գոլերի հեղինակ դարձան Լևոն Հայրապետյանն ու Գևորգ Ղազարյանը:

Չնայած, որ երկրորղ խաղակեսի ժամանակ ստացված երկրորդ դեղին քարտից հետո խաղից հեռացվեց Մասիս Ոսկանյանը, հայ ֆուտբոլիստներին հաջողվեց պահել հաղթանակը: Իռլանդացիները միայն խաղի 80-րդ րոպեին կարողացան կրճատել հաշիվը, գոլի հեղինակ դարձավ Յան Դելին:

Երկրորդ խմբի մյուս հանդիպման ժամանակ Վրաստանը 2-0 հաշվով հաղթանակ տարավ Էստոնիայի նկատմամբ:

Յոթ հանդիպումներից հետո Հայաստանը 7 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը: Տասնհինգ միավորով առաջատարի դիրքում է Շվեյցարիայի հավաքականը:

Եվրոպայի առաջնության ընտրական երկրորդ խմբի աղյուսակային դիրքը հետևյալն է՝ 1. Շվեյցարիա՝ 16 միավոր (7 խաղ), 2. Թուրքիա՝ 10 միավոր (6 խաղ), 3. Էստոնիա՝ 9 միավոր (7 խաղ), 4. Վրաստան՝ 8 միավոր (6 խաղ), 5. Հայաստան՝ 7 միավոր (7 խաղ), 6. Իռլանդիա՝ 4 միավոր (7 խաղ):-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»