SELECTORNEWS
Загрузка...

05:10
9/02/2012
Спасатели
Փրկարարների «Արմենիա 2010» միջազգային վարժանքները կանցակցվեն սեպտեմբերին
14:28 | 04/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում համաձայնություն է տվել 2010 թվականի սեպտեմբերին Հայաստանում «Արմենիա 2010» փրկարարների միջազգային վարժանքների անցկացման ծախսերը ծածկելու նպատակով արտաբյուջետային հաշվի բացմանը։ 

Ինչպես տեղեկացրեց Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը, վարժանքները կանցկացվեն Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության շրջանակներում։

«Վարժանքներին կմասնակցի մոտ 50-60 երկիր և 1-1,2 հազար փրկարար։ Վարժանքների ֆինանսավորումը կիրականացվի Հայաստանի և ՆԱՏՕ-ի կողմից»,- ասաց նախարարը։

Ինչպես տեղեկացրեց Շահգելդյանը, վարժանքների անցկացման մանրամասները պարզ կդառնան այս հարցով մարտին կայանալիք խորհրդակցությունից հետո։

Վարժանքների անցկացման ծախսերի գումարն առայժմ հստակեցված չէ։ Դրանց անցկացման միջոցների կուտակման արտաբյուջետային հաշիվը բացվել է ING բանկում։ -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»