SELECTORNEWS
Загрузка...


17:21
19/05/2012

Հայաստանն ու Քուվեյթը կհամագործակցեն տնտեսական և գիտատեխնիկական ոլորտներում
14:55 | 04/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանության է արժանացրել Քուվեյթի կառավարության հետ «Տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի կնքումը:

Ինչպես տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Մուշեղ Թումասյանը, համաձայնագիրն ուղղված է երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը, տնտեսական, տեխնիկական և գիտական գործընկերության ընդլայնմանը:

Համաձայնագրով նաև նախատեսվում է, որ կողմերը միջոցներ են ձեռնարկում տնտեսության և առևտրի ամրապնդման և դիվերսիֆիկացման համար:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»