SELECTORNEWS
Загрузка...



03:39
6/02/2012
Հայաստանում կանխվել է թմրամիջոցների մաքսանենգ տեղափոխման փորձ
14:57 | 04/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Ազգային  անվտանգության ծառայության  մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կասեցվել է Թեհրան-Երևան–Մոսկվա–Բանգկոկ տարանցիկ  ճանապարհով թմրամիջոցների  մաքսանենգ տեղափոխման փորձ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

««Մետամֆետամին» ծանր տեսակի  թմրանյութ է (1կգ 610գրամ  քաշով)  հայտնաբերվել «Զվարթնոց»  օդանավակայանում ուղևորի  անձնական զննության ընթացքում՝ նրա հագին եղած  սպորտային  համազգեստի  աստառում»,- ասվում է հաղորդագրությունում։

Դեպքի  առթիվ հարուցվել  է քրեական գործ: Նախաքննությունը  կատարում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը: Սա Թեհրան-Երևան–Մոսկվա–Բանգկոկ չվերթում առաջին նմանատիպ դեպքը չէ։

Փետրվարի 26-ին նույնպես կասեցվել է ծանր տեսակի թմրանյութերի տեղափոխման փորձ՝ 3 կգ քաշով մետամֆետամին է հայտնաբերվել այդ չվերթի երկու ուղևերների զննության ժամանակ։ -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»