SELECTORNEWS
Загрузка...


17:22
19/05/2012

Ուկրաինան շահագրգռված է հայ-թուրքական հարաբերությունների շուտափույթ բարելավմամբ. դեսպան
15:48 | 04/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ուկրաինան շահագրգռված է հայ-թուրքական հարաբերությունների շուտափույթ բարելավմամբ, hինգշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Հայաստանում Ուկրաինայի Արտակարգ և Լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոն։

«Մենք դրական ենք վերաբերվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ավելին, մեր երկիրը շահագրգռված է այդ երկրների  հարաբերությունների շուտափույթ բարելավմամբ»,- ասաց Բոժկոն։

Ըստ նրա, հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը բարդ և երկար գործընթաց է, այդ պատճառով էլ բանակցությունների յուրաքանչյուր փուլ ինքնին դրական առաջխաղացում է։

«Այն, որ երկար պատմական ժամանակահատվածից հետո այդ երկրները սկսել են խոսել միմյանց հետ և այսօր բանակցություններ են վարում, արդեն մեծ առաջընթացի մասին է վկայում։ Ներկայում հարաբերությունների շուտափույթ բարելավմամբ շատերն են շահագրգռված, և դրա համար մեծ ջանքեր են գործադրվում»,- հայտնեց նա։ -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»