SELECTORNEWS
Загрузка...

05:05
9/02/2012
Մեկ ժամ անց ԱՄՆ Կոնգրեսում կսկսվի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի քննարկումը
18:12 | 04/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայոց ցեղասպանության ճանաչման թիվ 252 բանաձևի քննարկումն ԱՄՆ Կոնգրեսում կսկսվի Երևանի ժամանակով ժամը 19։00-ին։  

Վերջին անգամ հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևն ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել և հաստատվել է 2007 թվականի հոկտեմբերի 10-ին։ Սակայն հետագայում թուրքական լոբբիի և ամերիկյան վարչակազմի ջանքերով բանաձևի հետագա քննարկումը դադարեցվել է։

Բանաձևի քննարկմանը մասնակցելու նպատակով մարտի 3-ին Վաշինգտոն է մեկնել հայ խորհրդարանականների պատվիրակությունը, որի կազմում են Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամներ Արտակ Զաքարյանը և Կորյուն Նահապետյանը, Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը։

30 կետից բաղկացած փաստաթուղթը (թիվ 252 բանաձև) կոչ է անում ԱՄՆ նախագահին ջանքեր գործադրել ճիշտ որոշում ընդունելու այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին և ազատություններին, էթնիկ զտումներին և հայոց ցեղասպանությանը։

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն հայ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորhուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»