Հայաստանի նորություններ
![]() |
19:45 05/03/2010 Տարեկան շուրջ 100 հայ դիմորդներ ընդունվում են ամերիկյան բուհեր՝ ԱՄՆ կառավարության կողմից Հայաստանում իրականացվող ուսումնական փոխանակման ծրագրերի շրջանակներում, ուրբաթ լրագրողներին հայտնեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի վարչության մշակութային բաժնի ղեկավար Սյուզան Բրայդենսթայնը:
18:58 05/03/2010 Թուրքիան գիտեր, թե ինչի է գնում, ստորագրելով հայ-թուրքական արձանագրությունները, որոնցում չկան նախապայմաններ, ուրբաթ հայտարարեց Հայաստանում Գերմանիայի Արտակարգ և Լիազոր դեսպան Հանս-Յոհեն Շմիդտը Կովկասի ինստիտուտի և տնտեսական ու սոցիալական հետազոտությունների թուրքական հիմնադրամի կազմակերպած «Հայ-թուրքական երկխոսություն. Հարաբերությունների վերականգնման գործընթաց» կլոր սեղանի ժամանակ:
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
14:10 05/03/2010 ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը թույլ կտա վերադարձնել Թուրքիային հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի իրական հուն, կարծում է Հայ Հեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը:
13:48 05/03/2010 Հայկական ութ ուժեղագույն ֆուտբոլային ակումբները կխաղարկեն Հայաստանի 2010 թ.-ի գավաթը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շենքում ուրբաթ տեղի ունեցած վիճակահանության արդյունքում Հայաստանի 2009 թ.-ի առաջնության ժամանակ լավագույն արդյունքը ցուցադրած չորս ակումբներին («Փյունիկ», «Միկա», «Ուլիս» և «Բանանց») ավելացան «Գանձասարը», «Կիլիկիան», «Շիրակը» և «Իմպուլսը»: Նման կերպով որոշվեցին քառորդ եզրափակչի զույգերը:
13:29 05/03/2010 ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը ցույց տվեց Թուրքիայի երկյուղը՝ կապված ցեղասպանության միջազգային ճանաչման հետ, ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտնեց «Դաշնակցություն» խմբակցության անդամ, արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը։
![]() |








