SELECTORNEWS
Загрузка...



03:35
6/02/2012
Հայ բռնցքամարտիկ Խորեն Գևորը բրիտանացի Մաքլինի հետ կպայքարի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար
14:23 | 05/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Գերմանիայի դրոշի տակ հանդես եկող հայ բռնցքամարտիկ Խորեն Գևորը բրիտանացի Մեթյու Մաքլինի հետ (26 հաղթանակ, որոնցից 18-ը՝ նոքաութ և 2 պարտություն) ապրիլի 16-ին կպայքարի EBU վարկածով միջին քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար, հաղորդում է BoxingScene կայքը:

Տեղեկատվության համաձայն՝ բրիտանացին պատրաստվում է պաշտպանել իր տիտղոսը Բրմինհեմում (Մեծ Բրիտանիա):

Խորեն Գևորը (Գևորգյան) ծնվել է 1979 թ.-ին Էջմիածնում, այժմ բնակվում է Համբուրգում և հանդես է գալիս Գերմանիայի դրոշի ներքո:

Իր կարիերայի ընթացքում նա անցկացրել է 35 մենամարտ՝ տանելով 31 հաղթանակ, որոնցից 16-ը նոքաութով և կրելով չորս պարտություն (2 նոքաութ):-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»