SELECTORNEWS
Загрузка...

05:05
9/02/2012
Հայաստանը սպասում է Չեխիայի վարչապետին ու մտադիր է դեսպանատուն բացել Պրահայում
17:19 | 05/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Մարտի 5-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխնախագահ Վոյցեկ Ֆիլիպին (Vojteck Filip):

Ւնչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Հայաստանի ԱԳ նախարարը, ողջունելով հյուրին, ասել է, որ Չեխիայի հետ հարաբերությունները վերջին շրջանում բավականին ինտենսիվ զարգանում են, և դրանք առավել խորացնելու նպատակով որոշում է կայացվել Պրահայում Հայաստանի դեսպանություն հիմնելու մասին:

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-չեխական հարաբերությունների հետագա ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվելիք համատեղ քայլերին` կարեւորելով բարձրաստիճան այցերի կազմակերպումը, միջխորհրդարանական համագործակցության ակտիվացումը, տնտեսական համագործակցության եւ մշակութային փոխանակումների խթանումը:

Երկուստեք կարևորեց առաջիկայում Չեխիայի վարչապետի Հայաստան կատարելիք այցելությունը:

Էդվարդ Նալբանդյանն ու Վոյցեկ Ֆիլիպը մտքեր փոխանակեցին մի շարք տարածաշրջանային հարցերի շուրջ: -0-

 

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»