Հայաստանի նորություններ
12:48 05/03/2010 Թուրքիայի վարչապետ Թայիպ Էրդողանը իր «լուրջ մտահոգությունն» է արտահայտել այն կապակցությամբ, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի կողմից պարտադիր ուժ չունեցող 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը կարող է վնասել ամերիկաթուրքական հարաբերություններին և գրեթե մեկ դար տևած թշնամանքին վերջ դնելու Թուրքիայի և Հայաստանի փորձերին, ուրբաթ հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Ռոյթեր գործակալությանը:
![]() |
10:58 05/03/2010 Հայ Հեղափոխական Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հայտարարել է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի ընդունումից հետո անհրաժեշտ է աշխատել Պալատի լիագումար նիստի ընթացքում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումն ապահովելու ուղղությամբ:
![]() |
![]() |




