«Կոնյակի հնեցման արտադրամասում էքսկուրսիայի ընթացքում ռեժիսորը ծանոթացավ «Արարատ» կոնյակների արտադրման պատմությանն ու տեխնոլոգիական գործընթացին»,- տեղեկացրեցին ԵԿԳ մամուլի ծառայությունից։
Էմիր Կուստուրիցան կանգ առավ նաև «Խաղաղության տակառի» մոտ, որում հնեցվում է 1994 թվականին խաղաղության ստորագրումը խորհրդանշող կոնյակի սպիրտ։ Տակառը կոչվել է «Խաղաղության տակառ», քանի որ կբացվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման օրը։
Այստեղ՝ հնեցման արտադրամասում, բազմադարյա տակառների միջև, ռեժիսորը և երաժիշտը համտեսեց «Արարատ» կոնյակներից։
«Կարծում եմ, որ Հայաստանը պետք է հպարտանա նման արտադրությամբ»,- նշեց Էմիր Կուստուրիցան լրագրողների հետ կարճատև զրույցի ընթացքում։
Ավանդույթի համաձայն՝ ԵԿԳ ղեկավարությունը որպես ընծա ռեժիսորին նվիրեց 25 տարվա հնեցման «Արարատ» կոնյակ՝ հատուկ պատրաստաված մաեստրոյի համար։
Երևանի կոնյակի գործարանը Երևանում «The No Smoking Orchestra» խմբի համերգի պաշտոնական գործընկերն է։ -0-
