SELECTORNEWS
Загрузка...



03:22
6/02/2012
Абу-Даби
Աբու Դաբիի թագաժառանգը Հայաստան այցելելու հրավեր ստացավ
11:26 | 09/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը Աբու Դաբիի թագաժառանգ, Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահայանին հրավիրել է այցելել Հայաստան:

Ինչպես հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, հրավերը շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահայանին փոխանցել է ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը

Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի փոխվարչապետի` ԱՄԷ կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը վերաբերող հարցեր: --0--

 

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»