18:36
30/07/2010
Тигран Балаян
Հայաստանի քաղաքացիներ չեն տուժել Թուրքիայի երկրաշարժից. ԱԳՆ
11:58 | 09/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Այս պահին ունեցած տվյալներով՝ թուրքական Էլյազըգ գավառում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թվում հայեր չկան, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի ԱԳՆ ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի ղեկավար Տիգրան Բալայանը։

Երկուշաբթի Թուրքիայի արևելյան Էլյագըզ գավառում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով զոհվել է 51 մարդ։

6,0 մագնիտուդով երկրաշարժը  տեղի է ունեցել Անկարայից 550 կիմոլետր հեռավորության վրա՝ տեղական ժամանակով ժամը 4։32-ին և զգացվել է արևելյան Թուրքիայի բազմաթիվ շրջաններում։ Տարրերային աղետի էպիկենտրոնում գտնվող շրջաններում ստորգետնյա ուժեղ ցնցումից ամբողջովին փլուզվել են տասնյակ տներ, բազմաթիվ կառույցներում ճաքեր են առաջացել։

Էլյազըգ գավառի առաջին երկրաշարժին օրվա ընթացքում արձանագրվել է ավելի քան 40 ստորգետնյա ցնցում, այդ թվում՝ 5,5, 5,1 և 5,3 մագնիտուդով երեք ցնցում, իր կայքում հաղորդել է Բոսֆորի համալսարանի սեյսմոկայանը։ -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»