18:34
30/07/2010
Степан Григорян
Հայաստանի խորհրդարանը պետք է վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները՝ չսպասելով Թուրքիայի նմանատիպ քայլին
14:20 | 09/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ խորհրդարանը պետք է վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները՝ չսպասելով Թուրքիայի խորհրդարանի նմանատիպ քայլին, կարծում է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:

«Մենք պետք է հետագայում ևս մեր ակտիվամետությունը դրսևորենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում: Եթե մենք էլ ձգձգենք գործընթացը, ապա Թուրքիան կարող է օգտագործել դա որպես արդարացում», - երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գրիգորյանը:

Փորձագետի խոսքերով՝ հայկական կողմը պետք է զինվի համբերությամբ և գործողությունների հետևողականությամբ, «և պետք չէ հապճեպ արձագանքել թուրքական կողմի յուրաքանչյուր սադրիչ հայտարարության»:

Բացի այդ, Գրիգորյանի կարծիքով, անհրաժեշտ է տարբերել հաշտեցման գործընթացը դիվանագիտական հարաբերությունների հաստատման քաղաքական գործընթացից:

«Հաշտեցման գործընթացը, այսինքն պատմական խնդիրների լուծումը, կարող է երկար տարիներ տևել: Արձանագրություններում նախատեսված չէ պատմական խնդիրների արագ լուծում», - նշեց նա:

Փորձագետի խոսքերով՝ կարևոր է նաև թույլ չտալ երրորդ երկրների միջամտությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, և հարցը լուծել միայն երկխոսության միջոցով:

Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:--0--

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»