18:42
30/07/2010
Քարաթափման հետևանքով ավտոճանապարհ է փակվել Հայաստանի հյուսիսում
15:54 | 09/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Տավուշի մարզում տեղի ունեցած քարաթափման հետևանքով փակվել է Հաղարծնի վանահամալիր տանող ավտոճանապարհը, հաղորդում է ՀՀ փրկարար ծառայությունը:

Դեպքը տեղի է ունեցել նախորդ ուրբաթ: Քարաթափումը գրեթե ամբողջությամբ փակել է ճանապարհը և վնասել Թեղուտ գյուղի խմելու ջրագիծը:

 

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Մարզպետարանի և «Ճանշինի» աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ավտոճանապարհի ազատ հատվածով ապահովվել է միակողմանի երթևեկություն:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»