18:50
30/07/2010
ՀՀ վարչապետը համագործակցության հարցեր է քննարկել Լեհաստանի դեսպանի հետ
16:37 | 09/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երկկողմ համագործակցության հարցեր է քննարկել Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկիի հետ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Սարգսյանը կարևորել է Լեհաստանի վարչապետի առաջիկա այցը Հայաստան` ընդգծելով, որ այն նոր թափ կհաղորդի հայ-լեհական հարաբերություններին և կխթանի դրանց հետագա զարգացումը` նպաստելով փոխշահավետ համագործակցության խորացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Լեհ դեսպանն իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը ԵՄ «Արևելյան Գործընկերության» ծրագրին` այն համարելով փոխհամագործակցության ընդլայնման ամուր հիմք:

Կողմերն անդրադարձել են «Հայաստանի և Լեհաստանի կառավարությունների միջև տնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրմանը և երկկողմ հարաբերությունների ակտիվացմանը:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»