SELECTORNEWS
Загрузка...

04:33
9/02/2012
ՀՀ նախագահը Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Աբդուլլահ Գյուլին
16:41 | 09/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահը Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Աբդուլլահ Գյուլին:

«ՀՀ նախագահը Հայաստանի ժողովրդի և անձամբ իր անունից անկեղծ ցավակցություն է հայտնել Թուրքիայի նախագահին և զոհվածների հարազատներին», - հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Երկուշաբթի Թուրքիայի արևելքում գտնվող Էլյազիգ գավառում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով 51 մարդ է զոհվել:

6,0 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Անկարայից 550 կմ հեռավորության վրա Երևանի ժամանակով ժամը 4:32-ին և զգացվել է արևելյան Թուրքիայի շատ շրջաններում: Հզոր ստորգետնյա ցնցման հետևանքով երկրաշարժի էպիկենտրոնում գտնվող շրջաններում ամբողջովին ավերվել են տասնյակ տներ, բազմաթիվ շինություններում ճաքեր են առաջացել:

Առաջին երկրաշարժից հետո Էլյազիգ գավառում մեկ օրվա ընթացքում գրանցվել է ավելի քան 40 ստորգետնյա ցնցում, այդ թվում նաև՝ երեք ցնցում 5,5, 5,1 և 5,3 մագնիտուդով, իր կայքում տեղեկացրել է Բոսֆորի համալսարանի սեյսմիկ կենտրոնը:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»