18:54
30/07/2010
ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի հետագա քննարկումը կախված է Թուրքիայի հետագա դիրքորոշումից. պատգամավոր
16:54 | 09/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ Կոնգրեսի լիագումար նիստում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի քննարկումը կախված է Թուրքիայի հետագա դիրքորոշումից, երեքշաբթի լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը, ով ներկա է եղել Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բանաձևի քննարկմանը:

ԱՄՆ Կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովը մարտի 4-ին ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման թիվ 252 բանաձևը: Բանաձևի ընդունմանը «կողմ» է քվեարկել 23 կոնգրեսական, դեմ՝ 22 կոնգրեսական:

«Լիագումար նիստի ժամանակ թիվ 252 բանաձևի քննարկման գործընթացը կախված է մի շարք գործոններից», - նշեց քաղաքական գործիչը:

Մասնավորապես, Զաքարյանի խոսքերով, «այս գործընթացը կարելի է բնութագրել որպես ԱՄՆ-ի կողմից բարձրացված «մահակ», սակայն Թուրքիայի դիրքորոշումից է կախված, թե հետագայում ինչպիսի ազդեցություն այն կունենա Թուրքիայի վրա և կներառվի, արդյոք, թիվ 252 բանաձևը ԱՄՆ Կոնգրեսի լիագումար նիստի օրակարգում»:

Քաղաքական գործիչի խոսքերով հայկական պատվիրակությունը Հանձնաժողովում բանաձևի քննարկումից անմիջապես հետո Հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանի հետ հանդիպման ժամանակ քննարկել է այս գործընթացի զարգացման հնարավոր բոլոր սցենարները:

Եվ այնուամենայնիվ Զաքարյանի հավաստմամբ՝ դեռևս չարժե կանխատեսումներ անել թիվ 252 բանաձևի հետագա ճակատագրի վերաբերյալ, «քանի որ գործընթացների հետագա զարգացումերը կարող են այդ հարցի տարբեր լուծումներ թելադրել»:

Երեսուն կետից բաղկացած փաստաթուղթը (թիվ 252 բանաձև) կոչ է անում ԱՄՆ նախագահին՝ ջանքեր գործադրել մարդու իրավունքներին և ազատություններին, էթնիկ զտումներին և Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցերին արժանի լուծում տալու համար:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»