SELECTORNEWS
Загрузка...

04:38
9/02/2012
ՀՀ նախագահը ստորագրել է «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքը
18:41 | 09/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 6-ին ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքը, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Փետրվարի 25-ին ՀՀ խորհրդարանը հինգշաբթի երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց օրինագիծը, որը նախատեսում է մինչև միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելը դրանից երկրի դուրս գալը:

Վիեննայի կոնվենցիայի 18-րդ հոդվածի համաձայն՝ կողմերից մեկը ստորագրված պայմանագրի (վավերացման հավաստագրերի փոխանակում, վավերացման ընթացակարգի ավարտի մասին ծանուցում, վավերացումների հանձնում) ուժի մեջ մտնելուց առաջ ցանկացած ժամանակ իրավունք ունի չդառնալ այդ պայմանագրի մասնակից՝ հստակ հայտարարելով այդ մտադրության մասին:

Փորձագետների կարծիքով՝ փոփոխությունները ներկայացվել են խորհրդարանի քննարկմանը հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի, մասնավորապես, Թուրքիայի կողմից այդ գործընթացի ձգձգման կապակցությամբ:

Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները 2009թ. հոկտեմբերի 10-ին ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից, ինչից հետո նախատեսվում է հայ-թուրքական սահմանի բացումը:

1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Երկու երկրի միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։ -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»