18:39
30/07/2010
миротворцы
Գերմանական հրամանատարությունը բարձր է գնահատում հայ խաղաղապահների գործողությունները
10:39 | 10/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Գերմանական հրամանատարությունը բարձր է գնահատել հայ խաղաղապահ կոնտինգենտի ղեկավարության և անձնակազմի գործունեությունը` սեփական նախաձեռնությամբ Կունդուզ քաղաքի օդանավակայանի տարածքում իրականացված լրացուցիչ անվտանգության միջոցառումներում բարձր արդյունքներ ցուցաբերելու համար, տեղեկացնում է Հայաստանի Պաշտպանության մամուլի ծառայությունը։

2010թ. փետրվարի 14-ից Աֆղանստանի Կունդուզ նահանգում անվտանգության աջակցման խնդիրներ է իրականացնում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումը:

Հայկական ստորաբաժանման հիմնական խնդիրը Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգության ապահովումն է: Ամենօրյա ծառայությունը ներառում է օդանավակայանում և դրա անմիջական մերձակայքում պարեկությունների իրականացումը, անցակետերի վերահսկողությունը, ինչպես նաև հնարավոր սպառնալիքների բացահայտումը:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»