SELECTORNEWS
Загрузка...

07:42
9/02/2012
Վրաստանի նախագահը խնդրել է հայ գործընկերոջը միջնորդ հանդես գալ ռուս-վրացական հարաբերություններում
11:18 | 10/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին խնդրել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին միջնորդ հանդես գալ Ռուասաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործում,-գրում է «Ազգ» օրաթերթը:

Ըստ թերթի հրապարակման, այս մասին վրացական լեյբորիստների ղեկավար Շալվա Նաթելաշվիլին հայտարարել է վրացական թերթից մեկին տված հարցազրույցում: Ընդդիմադիր լեյբորիստի մատուցմամբ, վերջերս Սերժ Սարգսյանի՝ Բաթումի կատարած այցի ընթացքում էլ քննարկվել է Հայաստանի միջնորդական հավանական առաքելությունը:

«Հիշեցնենք, որ Ռուսաստանը Վրաստանի հետ բանակցելու առնչությամբ դեմ չի արտահայտվում, միայն պայման դնելով այն, ինչ վերջերս կրկնեց նաև ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը. Ռուսաստանը կխոսի Վրաստանի հետ, եթե երկիրը չներկայացնի Միխեիլ Սահակաշվիլին»,- գրում է թերթը:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»