SELECTORNEWS
Загрузка...



03:51
6/02/2012
Սելավը փակել է ճանապարհը
13:50 | 10/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Մարտի 9-ին, ժամը 16.40-ին Գեղարքունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ ձնհալի հետևանքով առաջացած սելավաջրերը ծածկել են Գեղնովիտ գյուղի տնամերձ հողամասերը` մոտ 5 հա մակերեսով` անանցանելի դարձնելով Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 300 մ երկարությամբ հատվածը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը, Գավառի «Ճանշինի» աշխատակիցների կողմից իրականացված մաքրման աշխատանքների արդյունքում ժամը 17.30-ի դրությամբ նշյալ ճանապարհով երթևեկությունը վերականգնվել է:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»