18:39
30/07/2010
ՀՀ մարզերում մի շարք տներ են վնասվել ուժեղ քամուց
15:02 | 10/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ մարզերում մի շարք տներ են վնասվել ուժեղ քամուց, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:

«Գեղարքունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ մարտի 8-ի լույս 9-ի գիշերը գրանցված ուժեղ քամու հետևանքով վնասվել են Աստղաձոր գյուղի բնակիչներ Ս.Դավեյանին և Բ. Պետրոսյանին պատկանող տների ձեղնահարկերը, համապատասխանաբար` 287,5 եւ 70 քմ մակերեսներով, շրջվել է 4 էլեկտրասյուն, ինչի հետևանքով գյուղի մի մասը հոսանքազրկվել է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մարտի 9-ի ժամը 10.00-ի դրությամբ գյուղի հոսանքամատակարարումը վերականգնվել է:

 

Վնասի չափը ճշտելու նպատակով գյուղապետարանում ստեղծվել է հանձնաժողով:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»