SELECTORNEWS
Загрузка...

07:37
9/02/2012
железная дорога
ՀԿԵ-ն պայմանագիր է ստորագրել Հայաստանի տրանսպորտային ոստիկանության հետ
19:32 | 10/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /Նովոստի-Արմենիա/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինն ու ՀՀ տրանսպորտային ոստիկանության պետ Սամվել Ազատրյանը չորեքշաբթի Երևանում պայմանագիր են ստորագրել:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ընկերության մամուլի ծառայությունից, փաստաթուղթը կոչված է կարգավորել պաշտոնական փոխհարաբերությունները երկաթուղու և տրանսպորտային ոստիկանության միջև:

Կնքված պայմանագրի շրջանակներում նախատեսվում է ապահովել երկաթուղային տրանսպորտի միջոցով տեղափոխվող բեռների ուղեկցումն ու պահպանումը, ուղևորատար գնացքների ուղեկցումը, հասարակական կարգի պահպանման ապահովումը:

Հայաստանի տրանսպորտային ոստիկանությունը գործադիր իշխանության այն մարմինն է, որի հետ երկաթուղայիններն ամենաշատն են փոխգործակցում, մասնավորապես, դա վերաբերում է, առաջին հերթին, ՃՏՊ-ներին և դրանց կանխարգելմանն ուղղված համապատասխան աշխատանքին:

««ՀԿԵ»-ն մշտապես ոստիկանության հետ առավել սերտ համագործակցության պատրաստակամություն է հայտնում: Առավելապես դա վերաբերում է գնացքների երթևեկության անվտանգության ապահովմանը, որին, ինչպես բազմիցս նշել է երկաթուղու ղեկավարությունը, պետք է մասնակցեն նաև պետական իշխանության մարմինների ներկայացուցիչները», - ասվում է տեղեկատվության մեջ:

«Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵՈՒ-ն իր բալանսում ընդունել ՀԵՈՒ շարժակակազմը 2008թ. հունիսի մեկից՝  «Հայկական երկաթունիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0--

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»