SELECTORNEWS
Загрузка...



03:41
6/02/2012
Ձնհալի հետևանքով հեղեղվել է Հայաստանի գյուղերից մեկը. ՀՀ ԱԻՆ
13:39 | 11/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Կոտայքի մարզի Սոլակ գյուղի կենտրոնական թաղամասը նախօրեին ժամը 15:00-ին հեղեղվել է ձնհալի հետևանքով, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:

Տեղեկատվության համաձայն, իրավիճակին ծանոթանալու նպատակով դեպքի վայր են մեկնել Կոտայքի մարզային փրկարարական վարչության մասնագետները:

Տեղում պարզվել է, որ հեղեղի հետևանքով զգալիորեն վնասվել են գյուղի՝ մոտ 1 կմ երկարությամբ կենտրոնական փողոցը և 6 բնակելի տներ:

Վնասի չափը ճշտվում է:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»