SELECTORNEWS
Загрузка...

03:05
9/02/2012
Граница, КПП
Վրաստանը թույլ չի տա զենք-զինամթերք տեղափոխել «Վերին Լարս» հսկիչ-անցակետով. դեսպան
14:51 | 11/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Վրաստանը թույլ չի տա «Վերին Լարս» հսկիչ-անցակետով զենք-զինամթերքի տեղափոխում, հինգշաբթի լրագրողներին հայտարարեց Հայաստանում Վրաստանի դեսպանի Գրիգոլ Տաբատաձեն:

«Ոչ մի գնդակ չի անցնի «Վերին Լարս» հսկիչ-անցակետով», - հինգշաբթի հայտարարեց Հայաստանում Վրաստանի դեսպանի Գրիգոլ Տաբատաձեն՝ մեկնաբանելով հայտարարություններն այն մասին, որ հսկիչ-անցակետով կարող են ռազմական բնույթի բեռներ ստացվել Գյումրիում ռուսական ռազմաբազան մատակարարելու համար:

«Ուզում եմ հիշեցնել, որ Վրաստանում գործում է օկուպացիայի մասին օրենքը, որն ամբողջովին արգելում է Ռուսաստանի հետ ցանկացած ռազմական համագործակցություն: Այդ պատճառով ռազմական նշանակության ոչ մի բեռ Լարսով չի տեղափոխվի», - նշեց Տաբատաձեն:

Դեսպանն ասաց, որ հսկիչ-անցակետի բացման հարցը համակողմանիորեն քննարկվել է Վրաստանի Անվտանգության խորհրդի շրջանակներում տեղի ունեցած ընդլայնված կազմով նիստի ժամանակ, որին մասնակցել է նաև ընդդիմությունը, որպեսզի նա ևս արտահայտվելու հնարավորություն ունենա:

Միաժամանակ մեկնաբանելով Վրաստանի Միասնական ընդդիմության առաջնորդներից մեկի՝ Գեորգ Խայինդրավայի հայտարարությունն այն մասին, որ «Վերին Լարս» հսկիչ-անցակետի բացումը հակասում է Վրաստանի շահերին և սպառնում է երկրի ազգային անվտանգությանը՝ դեսպանը նշել է, որ «սպառնալիքը միշտ է առկա»:

«2008 թ.-ից հետո (Վրաստանում օգոստոսյան հնգօրյա պատերազմից հետո - «Նովոստի-Արմենիա») Վրաստանը ոչնչի վրա չի զարմանա, և այնուամենայնիվ՝ մեր գնահատականները, մեր եզրակացությունները թույլ տվեցին անել դա՝ բացել հսկիչ-անցակետը», - ասաց նա:

Վրաստանի և Ռուսաստանի սահմանի վրա գտնվող «Կազբեկի-Վերին Լարս» հսկիչ-անցակետը բացվել է մարտի 1-ին առավոտյան ժամը 06:00-ին: Ռուս-վրացական սահմանի ցամաքային հատվածի վրա գտնվող «Կազբեկի-Վերին Լարս» միակ պաշտոնական հսկիչ-անցակետը չէր գործում երեք տարի: Այն փակվել էր ռուսական կողմի որոշմամբ՝ ելնելով անցակետի վերանորոգման և ժամանակակից չափորոշիչներին համապատասխան զինելու անհրաժեշտությունից:

2009թ.-ի մայիսի սկզբին ռուսական կողմն ավարտեց «Վերին-Լարս» նոր միջազգային ավտոմոբիլային հսկիչ-անցակետի շինարարությունը:

Վրաստանն իր կողմից ԱՄՆ-ի օգնությամբ ավարտեց հսկիչ-անցակետի վերանորոգումը 2009թ.-ի սեպտեմբերին: Այժմ անցակետն ունի 12 գիծ տրանսպորտային միջոցների երթևեկության համար՝ վեցական տարբեր ուղղություններով: Կան նաև երկու պահուստային երթևեկության գծեր: Հսկիչ-անցակետի թողունակությունը կազմում է օրական մինչև 7 հազար մարդ, մինչև 50 ավտոբուս և մինչև 500 ավտոմեքենա: Բացի այդ, անձնագրերի վերահսկման համակարգն ապահովում է բիոմետրիկ չիպերով նոր սերնդի փաստաթղթերի ստուգումը:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»