SELECTORNEWS
Загрузка...

07:40
9/02/2012
Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության շրջանակներում նախատեսված է իրականացնել 122 միջոցառում. Անվտանգության խորհուրդ
16:08 | 11/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության շրջանակներում նախատեսված է իրականացնել 122 միջոցառում, չորեքշաբթի Երևանում հայտարարեց Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողովի «Ռոուզ-Ռոթ» սեմինարի ընթացքում։

Ըստ նրա՝ այդ միջոցառումներն արդյունավետ իրագործվում են։

Մասնավորապես, Բաղդասարյանի խոսքերով, ՆԱՏՕ-ի փորձագետների հետ ակտիվ համագործակցության պայմաններում իրականացվում է ռազմավարական պաշտպանական վերանայման գործընթաց, որը նախատեսում է պաշտպանական ոլորտի լուրջ բարեփոխումներ, քաղաքացիական ծառայության համակարգի ներդրում, պրոֆեսիոնալ զինծառայողների թվի ավելացում։ -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»