18:49
30/07/2010
Լեհաստանի վարչապետը Հայաստան կժամանի մեկօրյա աշխատանքային այցով
19:35 | 11/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի գլխավորած պատվիրակությունը ուրբաթ Հայաստան կժամանի մեկօրյա աշխատանքային այցով:

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից, այցի շրջանակներում Լեհաստանի վարչապետը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և  վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

Բանակցություններից հետո տեղի կունենա վարչապետ Տիգրան Սարգսյանի և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի առանձնազրույցը, որից անմիջապես հետո տեղի կունենա ընդլայնված կազմով հանդիպում և փաստաթղթի ստորագրում:

Լեհաստանի վարչապետը կայցելի Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին:  -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»