SELECTORNEWS
Загрузка...



03:59
6/02/2012
Հայաստանի ռազմավարական գործընկերությունը Ռուսաստանի հետ չի խանգարում Երևանին զարգացնել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ. Դաշինքի ներկայացուցիչ
19:52 | 11/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ռազմավարական գործընկերությունը Ռուսաստանի հետ չի խանգարում Երևանին զարգացնել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ, հինգշաբթի Երևանում հայտարարեց Հարավային Կովկասում  Դաշինքի պատասխանատու սպա Զբիգնև Ռիբացկին ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողովի «Ռոուզ Ռոթ» սեմինարի ընթացքում։

«Հայաստանը հավասարակշռված արտաքին քաղաքականություն է վարում, և Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը չի խանգարում Երևանին զարգացնել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ»,- նշեց Ռիբացկին։

Ըստ նրա՝ Դաշինքը բաց է համագործակցության համար, և բոլոր պետությունները համագործակցում են ՆԱՏՕ-ի հետ այն աստիճանով, որքանով իրենք ցանկանում են։ «Հայաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները հաջող են զարգանում»,- ավելացրեց Ռիբացկին։

Նա նշեց նաև Դաշինքի շահագրգռվածությունը Ռուսաստանի հետ հարաբերությունների կառուցման գործում։ Ըստ նրա՝ Մոսկվայի և Բրյուսելի միջև գոյություն ունեն շփման կետեր, մասնավորապես, կապված Աֆղանստանի իրավիճակի, թմրանյութերի ապօրինի շրջանառության, զանգվածային ոչնչացման զենքի տարածման դեմ պայքարի հետ։ 

Ռիբացկին նշեց, որ աշխատանքներ են տարվում Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հարաբերությունների վերականգնման ուղղությամբ։ -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»