ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի շտապ բուժօգնության կայանի տնօրեն Արտյոմ Պետրոսյանը հրաժարական է տվել սեփական դիմումի համաձայն, գրում է «Հրապարակ» թերթը:
Ըստ թերթի՝ նրա փոխարեն տնօրեն է նշանակվել Թագուհի Ստեփանյանը: Դեռ պաշտոնապես հայտնի չեն Պետրոսյանի՝ աշխատանքից ազատվելու պատճառները:
Երևանի շտապ բուժօգնության կայանը Երևանի քաղաքապետարանի ենթակայության կառույց է, և տնօրենին նշանակելու կամ ազատելու իրավասությունը պատկանում է Երևանի քաղաքապետին:-0-
