SELECTORNEWS
Загрузка...


04:25
22/05/2012

Լեհաստանի վարչապետը կարևորում է Հայաստանի դերն «Արևելյան գործընկերություն» ծրագրում
19:44 | 12/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն ուրբաթ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյան կայացած հանդիպման ընթացքում կարևորեց Հայաստանի դերն «Արևելյան գործընկերություն» ծրագրում, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ԱԺ մամուլի ծառայությունից։  

«Դոնալդ Տուսկը, բարձր գնահատելով հայ-լեհական հարաբերությունները,  արձանագրեց համատեղ գործողություններ իրականացնելու մեծ ներուժը»,- ասվում է հաղորդագրությունում։ Իր հերթին Աբրահամյանը նշեց, որ «Հայաստանը շահագրգռված է այդ ծրագրով, և շատ կարևոր է ծրագիրը վերածել գործի»։

Հովիկ Աբրահամյանը եվրաընտանիքին ինտեգրվելու գործընթացում կարևոր համարեց Լեհաստանի աջակցությունը Հայաստանին: Նա ընդգծեց նաև, որ Հայաստանը շատ ուշադիր է եվրակառույցներում Լեհաստանի նախաձեռնությունների նկատմամբ:

Հաղորդագրության համաձայն, Հայաստանի խորհրդարանի ղեկավարը բարձր գնահատեց Արևելյան գործընկերության մասնակից պետությունների խորհրդարանական վեհաժողովի` «Եվրանեսթ»-ի հետ համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին համաշխարհային տնտեսական ճգնաժամին վերաբերող հարցեր,  Դոնալդ Տուսկը ներկայացրեց ճգնաժամը հաղթահարելու`  Լեհաստանի փորձը։ -0

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»