SELECTORNEWS
Загрузка...

22:49
8/02/2012
Լեհաստանի հայ համայնքն առաջիկայում իր հոգևոր հովիվը կունենա
19:52 | 12/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Լեհաստանի հայ համայնքն առաջիկայում կունենա իր հոգևոր հովիվը, գոհունակությամբ նշեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ հանդիպման ընթացքում։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից, ի դեմս վարչապետի, Կաթողիկոսն իր  գնահատանքը հայտնեց Լեհաստանի իշխանություններին հայ համայնքի հանդեպ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար:

Ամենայն Հայոց Հայրապետը կարևորեց երկու երկրների միջև շփումները տարբեր մակարդակներում, որոնք ընդլայնվում են և նորանոր ոլորտներ ընդգրկում:

Իր հերթին Լեհաստանի վարչապետը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար, ապա անդրադարձավ հայ-լեհական հարաբերություններին՝ կարևորելով հավատքի և եկեղեցու առաքելության դերը ժողովրդի կյանքում։

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ Հայ  Առաքելական և Կաթոլիկ Եկեղեցիների միջև առկա հարաբերություններին, ինչպես նաև Հռոմի Սրբազան քահանայապետ Հովհաննես Պողոս Բ պապի Հայաստան կատարած այցին: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»