SELECTORNEWS
Загрузка...

04:02
9/02/2012
Հայկական խորհրդարանի խոսնակը երկկողմ համագործակցության հեռանկարներ է քննարկել Բելառուսի իր գործընկերոջ հետ
18:56 | 15/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը երկուշաբթի հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Բորիս Բատուրայի հետ, տեղեկացնում է հայկական խորհրդարանի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։  

«Կողմերը քննարկել են երկու երկրների խորհրդարանների համագործակցությանը վերաբերող հարցեր և նշել են առկա կապերը խորացնելու և համագործակցության ոլորտներն ընդլայնելու անհրաժեշտությունը: Կարևորվել է նաև  խորհրդարանների միջև փորձի փոխանակումը»,- նշվում է հաղորդագրությունում։ --0--

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»