SELECTORNEWS
Загрузка...

03:31
9/02/2012
Вазген  Сафарян
Հայաստանում հնարավոր է ջեներիկների արտադրություն. փորձագետ
20:08 | 15/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում հնարավոր է ստեղծել գեներական դեղորայքի արտադրություն, ասաց Հայրենական արտադրողների միության նախագահ, Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը։

Գեներիկ դեղամիջոցը կամ ջեներիկը դեղամիջոց է բնականին համապատասխանող դեղագործական, կենսաբանական և թերապևտիկ ապացուցված համարժեքությամբ։ Այն ունի ազդող նյութերի նույն կազմը, դեղորայքային ձևն ու արդյունավետությունը, ինչպես և բնական դեղամիջոցը, բայց չունի պատենտային պաշտպանություն։ Ջեներիկների վաճառքի համար անհրաժեշտ պահանջը՝ բնականին համապատասխան ֆարմացևտիկ, կենսաբանական և թերապևտիկ համարժեքությունն է։

«Հայաստանը գրեթե լիովին կախված է ներկրվող դեղորայքից, որոնք երբեմն ժամետանց են լինում կամ կասկածելի արտադրության»,- երկուշաբթի ասաց Սաֆարյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Նա նշեց, որ երկրում կան մի քանի կազմակերպություններ, որոնք տարբեր դեղամիջոցներ և լուծույթներ են արտադրում, սակայն դա բավական չէ։

«Վաղուց ժամանակն է դեղագործական ոլորտն առաջնահերթ դարձնել, և դա կարևոր է նաև ազգային անվտանգության համատեքստում»,- ասաց Սաֆարյանը։

Պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին՝ նա ասաց, որ Հայաստանում դեղորայքի արտադրության հաստատման համար հնարավոր է համատեղ արտադրությունների ստեղծում առաջատար դեղագործական ֆիրմաների հետ։

«Ա.Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը կաթվածը կանխարգելող դեղորայքի արտադրության կոնկրետ մշակումներ ունի»,- ասաց նա՝ հավելելով, որ երկրում անհրաժեշտ է հաստատել այս դեղամիջոցների ատադրությունը, քանի որ դրանք ճանաչում են ստացել բնակչության շրջանում։

Հայաստանում գործում է դեղորայքի 17 լիցենզավորված արտադրող և դեղագործական արտադրանքի ավելի քան 170 ներկրող։ -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»