SELECTORNEWS
Загрузка...

22:02
8/02/2012
Մի ուսանող Երևանի կենտրոնում համակուրսեցիների կողմից դաժանաբար ծեծի է ենթարկվել. թերթ
13:13 | 16/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի դերասանառեժիսուրայի բաժնի առաջին կուրսի ուսանող Կառլեն Աբրահամայանն իր համակուրսեցիների կողմից դաժանաբար ծեծի է ենթարկվել, գրում է «Հրապարակ» թերթը: Ըստ թերթի՝ Աբրահամյանը գրող է և հայտնի է Դորիան կեղծանունով: Թերթի տվյալների համաձայն՝ տուժածը քարոզում էր հոմոսեքսուալիզմի ազատություն:

Այս պահին նա գտնվում է Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում գլխուղեղային տրավմայով: Դեռևս չի հաջողվել պարզել դեպքի պատճառը, քանի որ թատերական ինստիտուտի ուսանողները հրաժարվում են պատասխանել դեպքին առնչվող հարցերին:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»