SELECTORNEWS
Загрузка...

21:35
8/02/2012
Артур Багдасарян
Արթուր Բաղդասարյանը չի մասնակցի Հայաստանի առաջիկա նախագահական ընտրություններին
13:53 | 16/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /Նովոստի-Արմենիա/. «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը երեքշաբթի լրագրողներին հայտարարել է, որ չի մասնակցելու Հայաստանի առաջիկա նախագահական ընտրություններին:

«Եվս մեկ անգամ կրկնում եմ, ես չեմ մասնակցելու նախագահական ընտրություններին: Մեր թիմը մասնակցելու է 2012 թ.-ի խորհրդարանական ընտրություններին», - ասաց նա:

Բաղդասարյանն իր որոշումը բացատրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրմամբ, ինչպես նաև ընդգծեց, որ իր և նախագահի միջև լիակատար փոխըմբռնում է տիրում:

«Սերժ Սարգսյանը` որպես ՀՀ նախագահ, բարեփոխումների հակված քաղաքական գործիչ է: Նա ցանկանում է երկրում բարեփոխումների իրականացնել, իսկ ես՝ որպես «Օրինաց երկրի» ղեկավար, իմ ողջ քաղաքական կյանքը նվիրել եմ բարեփոխումներին», - նշեց Բաղդասարյանը:

2008 թ.-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ Արթուր Բաղդասարյանը զբաղեցրել է երրորդ տեղը, ինչից հետո նրա կուսակցությունը մտավ իշխող կոալիցիայի կազմի մեջ: Հայաստանում հաջորդ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2013 թ.-ին:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»