SELECTORNEWS
Загрузка...

22:31
8/02/2012
Հայ քաղաքագետը կարծում է, որ ԱՄՆ-ն վաղ թե ուշ կճանաչի Հայոց ցեղասպանությունը
15:30 | 17/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայ քաղաքագետը կարծում է, որ ԱՄՆ-ն վաղ թե ուշ կճանաչի Հայոց ցեղասպանությունը, չորեքշաբթի լրագրողներին հայտարարեց քաղաքագետ Իգոր Մուրադյանը:

«ԱՄՆ-ի նախագահը պետք է ամենավերջում դնի իր ստորագրությունը Հայոց ցեղասպանության ճանաչման տակ, երբ ողջ ամերիկյան հասարակությունն ու պետությունը կճանաչի այն: Որքան էլ դա արվի չուզենալով, որքան էլ դա արվի ստիպողաբար, գրեթե պաշտոնական ձևով, բնական է, որ դա կարվի, ինչի՞ մասին է խոսքը», - ասաց նա՝ պատասխանելով ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձևի հետագա ճակատագրի վերաբերյալ «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին:

Քաղաքագետը նշեց, որ «ամերիկյան վերնախավը շատ լավ հասկանում է, որ անհրաժեշտ է ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը»:

Սակայն, Մուրադյանի խոսքերով, անհրաժեշտ է ճանաչել այնպես, որ չտուժեն ԱՄՆ-ի դիրքորոշումն ու քաղաքականությունը: Նրա կարծիքով՝ հենց դրանով է բացատրվում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ԱՄՆ բազմաթիվ հասարակական, կրոնական կազմակերպությունների կողմից դրսևորվող ակտիվությունը:

«Ավելի վաղ ես համոզված էի, որ ամերիկացի քաղաքական գործիչների մի մասը զսպում էր ցեղասպանության ճանաչման գործընթացը, իսկ այժմ նման բան չկա», - նշեց քաղաքագետը:

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն հայ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորhուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»