SELECTORNEWS
Загрузка...

21:19
8/02/2012
Тбилиси
Հայ-վրացական տնտեսական «Կամուրջ» ֆորումը կանցկացվի ապրիլի 30-ից մայիսի 3-ը Թբիլիսիում
16:32 | 17/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /Նովոստի-Արմենիա/. «Կամուրջ» հայ-վրացական տնտեսական ֆորումը կանցկացվի ապրիլի 30-ից մայիսի 3-ը Թբիլիսիում, չորեքշաբթի ասաց ՀՀ Արդյունաբերողների ու գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասուլիսի ժամանակ:

Ըստ նրա՝ ֆորումը տեղի կունենա «համատեղ ջանքերով ճգնաժամը հաղթահարելու ուղիների որոնում» կարգախոսով: Ղազարյանը հայտնեց, որ արդեն համապատասխան աշխատանքներ են տարվում Վրաստանի արդյունաբերողների միության ու Վրաստանի բանկերի ընկերակցության հետ:

Նա նշեց, որ ֆորումի շրջանակներում ծրագրվում է 4-5 կլոր սեղան անցկացնել, որոնց ձևաչափը և ուղղությունը առայժմ ճշգրտվում է:

«Մենք կարևորում ենք առաջին համատեղ տնտեսական ֆորումի անցկացումը «Կամուրջ» նախաձեռնության շրջանակներում և կարծում ենք, որ ֆորումը երկու երկրների շուկաների ինտեգրմանն աջակցող քայլ կդառնա»,- ասաց Ղազարյանը:

Ըստ նրա՝ ենթադրվում է, որ համատեղ ֆորումների անցկացումը թույլ կտա այնպիսի տնտեսական արդյունքի հասնել, որը թույլ կտա Հայաստանին և Վրաստանին համատեղ հանդես գալ միասնական տարածաշրջանային միավորի դերում խոշոր արտասահմանյան ներդրումների և միջազգային ընկերությունների համար:

Ղազարյանը նշեց, որ այսօր երկու երկրներն արդեն համագործակցության փորձ և ապրանքաշրջանառության բավականին մակարդակ ունեն՝ չնայած դեռևս մի քանի տարի առաջ հնարավոր չէր պատկերացնել, որ Հայաստանը պահածոներ, հյութեր և հանքային ջուր կարտահանի Վրաստան, որոնք արտադրվում են նաև Վրաստանում, իսկ Վրաստանը Հայաստան է ապրանքներ արտահանելու:

«Սրանք առաջին ծիծեռնակներն են, և մեր ֆորումի նպատակը համատեղ ծրագրեր մշակելուն, հայ-վրացական տնտեսական համագործակցության զարգացմանը աջակցելն է, քանի որ սա հարևան և Հայաստանի համար կենսականորեն կարևոր երկիր է տնտեսական ներուժի և տարանցիկ ուղիների տեսակետից»,- ասաց Ղազարյանը:   

Ինչպես նշեց Միության ղեկավարը, նախնական տվյալներով սպասվում է, որ ֆորումի արդյունքներով համագործակցություն կհաստատվի շինարարական և բանկային ոլորտներում:

Ընդ որում ֆորումի շրջանակներում ծրագրվում է պատմամշակութային ծրագիր, հայկական մշակույթի հուշարձանների այցելություն և հանդիպում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Իր հերթին ՀԱԳՄ գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը նշեց, որ ֆորումին կմասնակցեն Ջավախքի ներկայացուցիչները, դրանով իսկ հայկական կողմը կապահովի բարոյական աջակցություն Ջավախքի հայ գործարարներին:

ՄԻջոցառման կազմակերպիչներն են ՀԱԳՄ-ն և «Մաստեր» միջազգային ինտեգրացիայի աջակցության կենտրոնը: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»