SELECTORNEWS
Загрузка...

02:58
9/02/2012
Площадь Республики, Ереван
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցում տեղի կունենա ՎԶԵԲ նախագահ Թոմաս Միրոուի մամուլի ասուլիսը
17:51 | 17/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հինգշաբթի՝ մարտի 18-ին, ժամը 18:15-19:00-ն «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Աշոտ Երկաթ» սրահում տեղի կունենա Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Թոմաս Միրոուի մամուլի ասուլիսը և ՎԶԵԲ-ի՝ «Ֆինքա» ունիվերսալ վարկային կազմակերպության հետ պայմանագրի ստորագրումը:

ՎԶԵԲ-ի կողմից պայմանագիրը կստորագրի նախագահ Թոմաս Միրոուն, իսկ «Ֆինքա» ՈՒՎԿ-ի կողմից՝ գործադիր տնօրեն Երվանդ Բարսեղյանը:

Մամուլի ասուլիսին ՎԶԵԲ նախագահ Թոմաս Միրոուից բացի կմասնակցեն Թուրքիայի, Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի բիզնես-խմբի տնօրեն Օլիվյե Դեկամպը, ինչպես նաև ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը:

«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:

Հեռախոսներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):

Գայանե Հովհաննիսյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (093) 25 12 19:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»