SELECTORNEWS
Загрузка...

04:28
9/02/2012
ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը լավատեսության առիթ չէ. փորձագետ
18:29 | 17/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը մեկ ձայնի տարբերությամբ լավատեսության առիթ չէ, և այդ փաստը պետք չէ գերագնահատել, չորեքշաբթի լրագրողներին ասաց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ստեփան Ստեփանյանը։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մարտի 4-ին ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին թիվ 252 բանաձևը։ Բանաձևին «կողմ» քվեարկեցին 23 և «դեմ» 22 կոնգրեսական։

Ստեփանյանը կասկած արտահայտեց ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից տվյալ բանաձևի ընդունման կապակցությամբ։ Փորձագետի կարծիքով՝ Կոնգրեսի հանձնաժողովի կողմից բանաձևի ընդունումն «ԱՄՆ-ի հերթական քաղաքական խաղն է»։

«ԱՄՆ Կոնգրեսի Հանձնաժողովի կողմից միայն մեկ ձայնի տարբերությամբ բանաձևի ընդունումը տխուր իրականություն է»,- կարծում է Ստեփանյանը։ Փորձագետի կարծիքով՝ ողջ միջազգային հանրությունը միաձայն պետք է դատապարտի ցեղասպանությունը՝ որպես հանցագործություն ողջ մարդկության դեմ։

Ըստ փորձագետի՝ արդեն թվով ԱՄՆ որերորդ նախագահը չի կատարում նախընտրական քարոզարշավում իր տված խոստումները՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ։

Բացառություն չկազմեց, պատմաբանի կարծիքով, նաև ԱՄՆ ներկայիս նախագահ Բարաք Օբաման, ով «Թուրքիայում իր ելույթում վախեցավ օգտագործել «ցեղասպանություն» բառը»։

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն հայ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորhուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»