SELECTORNEWS
Загрузка...

03:52
9/02/2012
Патриарх Московский и всея Руси Кирилл
Կիրիլ Պատրիարքը պարգևատրվել է Հայ Առաքելական Եկեղեցու բարձրագույն պարգևով՝ Սբ. Գրիգոր Լուսավորիչ շքանշանով
19:40 | 17/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքին պարգևատրել է Հայ Առաքելական Եկեղեցու բարձրագույն պարգևով՝ Սբ. Գրիգոր Լուսավորիչ շքանշանով:

Շքանշանը շնորհվել է հանդիսավոր գոհաբանական աղոթքի ժամանակ Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ տաճարում:

«Մենք Ձեզ շնորհում ենք Հայ Առաքելական Եկեղեցու բարձրագույն պարգևը՝ Սբ. Գրիգոր Լուսավորիչ շքանշանը եղբայրական սիրով և որպես աշխարհասփյուռ հայության կողմից խորին հարգանքի արտահայտություն»,- ասաց Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը՝ Պատրիարքին հանձնելով խաչն ու պնակեն:

Գարեգին Երկրորդը Ռուս ՈՒղղափառ Եեկեղեցու առաջնորդին երկար տարիների պատրիարքություն մաղթեց իր բոլոր ձեռնարկումների իրականացման համար՝ ի բարօրություն Ռուս Ուղղափառ եկեղեցու և նրա հավատացյալ զավակների: -0- 

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»